Ավանդույթներից ծնված կատարյալություն
Boduen XO
Boduen XO Extra Old էկսկլյուզիվ կոնյակը ճաշակի և նրբագեղության իրական արտահայտում է: 10 տարի հնեցված կաղնու տակառներում ՝ այն բացահայտում է բույրերի հարուստ գունապնակ ՝ նուրբ ծաղկային-մրգային նոտաներից մինչև խորը փայտային և ծխախոտային երանգներ, վանիլի, սալորաչիրի, լիկյորի, ցիտրուսային և կարամելի թեթև շեշտադրումներով
Նկարագրություն
Հնեցում
Գույն
Բույր
Համ
Հավաքածուի դասականը 250 մլ ձևաչափով
Boduen XO. Ժամանակի և համի սիմֆոնիա
Տասնամյա հնեցմամբ Boduen XO-ն՝ բացառիկ մատուցմամբ: Այս ձևաչափը շքեղության և ազնվականության խտացումն է, որը թույլ է տալիս անձամբ հաղորդակցվել կոնյակի բարձր մշակույթին: Վանիլից մինչև ծխախոտային խորը երանգների հասնող բարդ համային գամման այստեղ ընկալվում է որպես թանկարժեք պարգև՝ ստեղծված իսկական, անխաթար վայելքի պահերի համար:
Boduen Minis 50 մլ
Boduen Minis հավաքածու
Մենք ուրախ ենք ներկայացնել Boduen Minis նոր հավաքածուն՝ մեր դասական VS, VSOP և XO կոնյակների փոքրիկ տարբերակները՝ 5, 7 և 10 տարվա հնեցմամբ:
50 մլ ծավալով սրվակները կդառնան ձեր կատարյալ ուղեկիցը ճամփորդությունների, երեկոյան զբոսանքների կամ լեռնադահուկային հանգստի ժամանակ: Դրանք վառ նոտաներ կհաղորդեն յուրաքանչյուր ակնթարթին, կջերմացնեն ձմեռային ցուրտ օրերին և անմոռանալի կդարձնեն ցանկացած իրադարձություն:
Բացահայտեք Boduen կոնյակների հավաքածուն
Boduen բրենդիի բացառիկ համը նվաճել է գիտակներւ սրտերը Հայաստանի սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր տեսականին առաջարկում է խմիչքներ ցանկացած առիթի համար։ Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք: