Our Production

Scroll to explore our production

I

գործարանի մասին

Boduen-ը բացառիկ հայկական կոնյակ է, որը արտադրվում է «Շաումյան-Վին» հայկական գինու և կոնյակի գործարանում՝ Արարատյան դաշտավայրում, որը գործում է 1927 թվականից։ Ավելի քան 90 տարվա փորձը, եզակի տեխնոլոգիաները և սերնդեսերունդ փոխանցված գաղտնի մեթոդները հնարավորություն են տալիս ստեղծելու բացառիկ որակի խմիչքներ։ Յուրաքանչյուր արտադրանք համադրում է ավանդույթներն ու վարպետությունը ժամանակակից նորարարությունների հետ։

Ընկերությունը տիրապետում է եզակի արտադրանքի հարուստ հավաքածուի։  «Շաումյան-Վին»-ի հաջողությունը հիմնված  է խիստ վերահսկողության վրա յուրաքանչյուր փուլում ՝ խաղողի հոգատար ընտրությունից մինչև համտեսի պատրաստ պատրաստի արտադրանք: Խաղողի յուրաքանչյուր տեսակ մանրակրկիտ ուսումնասիրվում է, և յուրաքանչյուր թորում պահվում և վերահսկվում է առավելագույն խնամքով և անցնում է մանրակրկիտ գնահատում, ինչը թույլ է տալիս բացահայտել դրա ողջ ներուժը և ստեղծել յուրահատուկ համային պրոֆիլ:

Boduen-ի պատմությունը սկսվում է երկու գլխավոր տնօրենների ընկերությունից և համագործակցությունից, որոնք միավորվեցին՝ բացահայտելու հայկական կոնյակի հարուստ համը։

Նրանք ստեղծել են բացառիկ որակի խմիչքների հավաքածու՝ մանրակրկիտ տիրապետելով արտադրության վարպետության բոլոր նրբություններին։

Արտադրություն

Հայկական տերուար՝ որտեղ հողն ստեղծում է կատարելություն

Արարատյան դաշտավայրի արևահամ խաղողը, արցախյան կաղնուց պատրաստված տակառներում հնեցումը և Գառնի գետի մաքրամաքուր ջուրը վերածվում են կատարյալ կոնյակի, որը բացահայտում է հայկական տերուարի բնավորությունն ու իր ստեղծողների վարպետությունը: 

Boduen»-ի յուրաքանչյուր կոնյակում վարպետության, հողի հանդեպ հարգանքի և կատարելության ձգտման պատմությունն է: Մենք միավորում ենք բնության ուժն ու արհեստի ճշգրտությունը ՝ ստեղծելու խմիչք, որտեղ իրական շքեղությունը արտահայտվում է անթերի որակով։  Տերուարից մինչև կուպաժ՝ ամեն ինչ ներթափանցված է կրքով և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքի հանդեպ։ Մենք հավատում ենք, որ մարդու վարպետությունը բացահայտում է բնության հարստությունն ու առատությունը։ 

Boduen-ը վերածում է որակը հույզերի և համը դարձնում լեզու, որը հասկանալի է յուրաքանչյուրին, ով գնահատում է նրբագեղությունը, միավորելով մարդկանց՝ միասին վայելելու և նշելու յուրահատուկ պահերը։ 

Boduen» կոնյակի արտադրությունը բարդ և տևական գործընթաց է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր փուլ՝ սկսած խաղողի ընտրությունից: «Boduen»-ի համար օգտագործվում են Կանգուն, Ռկացիթելի, Ազատենի, Մեղրաբույր և Մսխալի ընտիր տեսակները, որոնք հասունանում են հայկական առատ արևի ներքո: Տարեկան ավելի քան 300 արևոտ օրերով բնորոշվող եզակի կլիման յուրաքանչյուր պտուղ լցնում է հագեցվածությամբ, բուրմունքով և բնավորությամբ: Առատաձեռն հողը, արևի ջերմությունը և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները ստեղծում են անկրկնելի խորությամբ և համի կատարյալ հավասարակշռությամբ կոնյակ: 

Բերքահավաքը կարճատև, բայց առանձնահատուկ ժամանակաշրջան է, երբ խաղողը հասնում է կատարյալ հասունության և քաղցրության: Այն սկսվում է հոկտեմբերի կեսերին: Այս շաբաթների ընթացքում ֆերմերները խնամքով, ձեռքով ընտրում են միայն լավագույն ողկույզները, որպեսզի արտադրություն մտնի բացառիկ որակի խաղող: 

Հատապտուղներն անցնում են կշռման և որակի խիստ վերահսկողության փուլ, որից հետո նրբորեն մամլվում են՝ հագեցած բուրմունքը պահպանելու համար, և անմիջապես ուղարկվում խմորման՝ 50–200 հեկտոլիտր ծավալով հատուկ տարաների մեջ։ 

Արտադրություն

Կոնյակի Թորում

Ընտիր խաղողահյութի բնական խմորումից հետո հաջորդում է առանցքային փուլը՝ թորումը։ 

«Boduen» կոնյակի ուղին սկսվում է թափանցիկ սպիտակ գինու թորմամբ՝ ավանդական պղնձյա թորման սարքերում, որոնք կոչվում են ալամբիկներ. հենց այստեղ է ծնվում նրա վավերական և անթերի ճշգրիտ համը: Գինին զգուշորեն տաքացվում է՝ բացահայտելով իր բուրմունքները, նախքան պղնձի և կրակի հետ փոխազդեցությունն անցնելը: 

Թորումն անցնում է երկու փուլով: Առաջին թորումը ծնում է մեղմ, կաթնագույն թափանցիկությամբ թորվածք (դիստիլյատ), որը վարպետը նախապատրաստում է հաջորդ քայլին՝ ապագա կոնյակի «սրտի» վերածվելուն: Երկրորդ թորման ժամանակ ալկոհոլի պարունակությունը զգալիորեն բարձրանում է, և վարպետն ընտրում է միայն «սիրտը»՝ մաքուր, ուժեղ և կենդանի սպիրտը, որը լցված է ապագա «Boduen»-ի բուրմունքներով և բնավորությամբ: Առաջին և վերջին մասնաբաժինները՝ «գլուխը» և «պոչը», հեռացվում են՝ թողնելով միայն կատարյալ մասը, որը կդառնա կոնյակի հիմքը: 

Հենց այս մասից է ծնվում eau-de-vie-ն՝ «Boduen»-ի հոգին, որը պատրաստ է հետագա կերպարանափոխմանը՝ վերածվելով հարուստ, նրբագեղ և անմոռանալի կոնյակի: Այս փուլում դրվում է նրա համի հիմքը՝ ուժը, մաքրությունը և նուրբ երանգները, որոնք ավելի ուշ կբացահայտվեն հնեցման և կուպաժի գործընթացում:

II

Հնեցման գործընթաց

Թորումն ավարտված է, և սկսվում է կոնյակի սպիրտների հնեցման խորհրդավոր գործընթացը։ 

Թորումից հետո կոնյակի սպիրտն ուղարկվում է արցախյան կաղնուց պատրաստված՝ ֆերմենտացված փայտով տակառներ, որոնք մինչ օգտագործվելը առնվազն 5 տարի պահվում են բացօթյա պայմաններում։ Կոնյակի սպիրտների հնեցման գործընթացը տևում է առնվազն 30 ամիս, իսկ ամենահին սպիրտների տարիքը կարող է գերազանցել 100 տարին։ 

Սպիրտի և փայտի փոխազդեցությունն աստիճանաբար բացահայտում է համերի և բուրմունքների ողջ ներպնակը: Եվ այդժամ սկսվում է հասունացման կախարդանքը. ըմպելիքը ձեռք է բերում երանգների հարուստ գունապնակ, խորը գույն և փափկություն՝ «Boduen»-ին հաղորդելով իր ազնվական բնավորությունն ու ներդաշնակությունը:

Գործընթացի տեսանելի լռության հետևում թաքնված է վարպետների քրտնաջան աշխատանքը: Նրանք ուշադիր հետևում են հնեցման պայմաններին, վերահսկում ջերմաստիճանը և պարբերաբար նմուշներ վերցնում, որպեսզի յուրաքանչյուր թորվածք հասնի իր կատարյալ համին ու բուրմունքին: 

III

Կուպաժ

Տարբեր տարիքի և խաղողի տարբեր տեսակներից ստացված հնեցված սպիրտները խնամքով խառնվում են միմյանց՝ ձևավորելով ներդաշնակ և բազմակողմանի համ։

Կուպաժից հետո ըմպելիքն անցնում է «մարիաժի» փուլը. սա 3-ից 12 ամիս տևողությամբ հնեցման շրջան է, որի ընթացքում բուրմունքներն ու համերն ամբողջությամբ միաձուլվում են, բացահայտվում և ձեռք բերում «Boduen»-ին բնորոշ խորությունը, ներդաշնակությունն ու ազնվականությունը։