Ավանդույթներից ծնված կատարյալություն

Boduen VSOP

TITLE
Boduen collection

7-ամյա հայկական կոնյակ՝ Boduen VSOP, ծնված Հայաստանի արևահամ խաղողի այգիների լանջերին։ Արևի և հողի հանքանյութերով հագեցված յուրաքանչյուր խաղողի փունջ տալիս է խմիչքին հարուստ, բազմաշերտ բույր և յուրահատուկ համ։ Հայկական կաղնին ամբողջացնում է կոմպոզիցիան՝ շնորհելով կոնյակին ներդաշնակություն, ազնվականություն և նրբաճաշակ շարմ։ 

Նկարագրություն

Հնեցում

7 տարի

Գույն

Տաք սաթի երանգներ, որոնք փայլում են մեղմ ոսկեգույն-պղնձագույն շողով։

Բույր

Թարմ և հարուստ, հասուն դեղին մրգերի նոտաներով և թեթև փայտային շեշտերով

Համ

Փափուկ և բազմաշերտ, հասած դեղին սալորի, դեղձի և ծիրանի ներդաշնակ համադրությամբ, մեղրի և տաք համեմունքների շեշտերով
TITLE

Boduen VSOP. Նրբագեղ համ և բույրի խորություն

Boduen VSOP յոթնամյա կոնյակը՝ էլեգանտ մատուցմամբ: Այս ձևաչափը կուպաժի վարպետության խտացումն է, որտեղ հայկական կաղնու ազնվական երանգներն ու արևային ջերմ նրբերանգները հնչում են առանձնահատուկ արտահայտչականությամբ:

TITLE

Boduen Minis հավաքածու

Մենք ուրախ ենք ներկայացնել Boduen Minis նոր հավաքածուն՝ մեր դասական VS, VSOP և XO կոնյակների փոքրիկ տարբերակները՝ 5, 7 և 10 տարվա հնեցմամբ:

50 մլ ծավալով սրվակները կդառնան ձեր կատարյալ ուղեկիցը ճամփորդությունների, երեկոյան զբոսանքների կամ լեռնադահուկային հանգստի ժամանակ: Դրանք վառ նոտաներ կհաղորդեն յուրաքանչյուր ակնթարթին, կջերմացնեն ձմեռային ցուրտ օրերին և անմոռանալի կդարձնեն ցանկացած իրադարձություն:

TITLE

Boduen VSOP Նվերային Տուփ

Boduen VSOP նվերային տուփը ներառում է 7 տարվա հնեցման կոնյակ և երկու նրբագեղ «պարող» բաժակներ. սա կատարյալ ընտրություն է նվերի համար: Նրա նրբաճաշակ ոճն ու տոնական հմայքը ընդգծում են հատուկ պահերը՝ պարգևելով ջերմ և անմոռանալի հիշողություններ:

TITLE

Համի շքեղությունը՝ մեծ ձևաչափով

3 լիտր Boduen VSOP-ն պարզապես կոնյակ չէ, այն առատության և մեծահոգության խորհրդանիշ է: Նախատեսված մեծ տոնակատարությունների և հյուրընկալ հավաքույթների համար՝ այս տպավորիչ շիշը կդառնա ձեր տոնական սեղանի գլխավոր զարդը: Վայելեք 7 տարվա հնեցման կոնյակի հարուստ և ներդաշնակ համը վեհաշուք մասշտաբով, քանի որ մեծ պահերը արժանի են մեծ կենացների:

Բացահայտեք Boduen կոնյակների հավաքածուն

Boduen բրենդիի բացառիկ համը նվաճել է գիտակներւ սրտերը Հայաստանի սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր տեսականին առաջարկում է խմիչքներ ցանկացած առիթի համար։ Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

Ծանոթացեք մեր հավաքածուին